Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում հոսպիտալիզացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Ջիգարխանյանն այսօր տեղափոխվել է Մոսկվայի սրտաբանական կլինիկաներից մեկը. հայտնում է lifenews.ru-ն:

Ականավոր դերասանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Քաղաքային հիվանդանոց նրան հասնել օգնել է երիտասարդ կինը: Ջիգարխանյանն անմիջապես զննման է ենթարկվել և այժմ ինտենսիվ թերապիա է անցնում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են որպես միջին ծանրության:

Նշենք, որ 80-ամյա Ջիգարխանյանը սրտի իշեմիկ հիվանդություն ունի:




Լրահոս