«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախարարական և մարզպետական պաշտոններին զուգահեռ, ՀՅԴ-ին նաև փոխնախարարների պաշտոններ կտան։ Խոսվում է 6 աթոռի մասին։ Ընդ որում՝ ՀՅԴ-ականները փոխնախարար կնշանակվեն այն նախարարություններում, որտեղ նախարարները դաշնակցական չեն։ Հստակ է միայն, որ դա կլինի գյուղատնտեսության, քաղշին և Ֆինանսների նախարարություններում։ Վերջինում, ըստ ամենայնի, աշխատանքի կանցնի ԵՏՄ նախարարական պաշտոնը հանձնած և այժմ գործազուրկ Արա Նռանյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։