Իշխանական համակարգում անորոշություն է տիրում. ոչ ոք չգիտի՝ ինչ անել տեղը պահելու համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ծրագրում են ՀՀ ընտրական նոր օրենսգրքով ընտրատարածքների բաժանումը երեք անգամ կրճատել: Ներկայումս ընտրատարածքները 41-ն են: Նոր բաժանմամբ Հայաստանի իշխանությունների շրջանում քննարկվող տարբերակներից մեկով առաջարկվում է ընտրատարածքների թիվը դարձնել 14-ը: Ըստ այդ բաժանման՝ ընտրատա- րածքներից 10-ը պետք է ձեւավորվեն մարզերում` մեկ մարզ-մեկ ընտրատարածք սկզբունքով:

Իսկ մայրաքաղաք Երեւանում նախատեսում են ձեւավորել չորս ընտրատարածքները` երկու վարչական շրջանը մեկ ընտրատարածք սկզբունքով: Ի դեպ, հատկապես իշխանական համակարգում վերջին շրջանում մի տեսակ անորոշություն է տիրում: Բանն այն է, որ քանի դեռ պարզ չէ, թե Հայաստանի իշխանության վերնախավն ինչպիսի ընտրական նոր համակարգ է ցանկանում կիրառության մեջ դնել, ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե իրեն ինչ ճակատագիր է սպասվում, կամ ինքը ինչ պետք է անի՝ իր տեղը պահելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս