![](https://armlur.am/wp-content/uploads/2016/02/baf970d3-24d3-4c9e-9e63-02f0a9290835.jpg)
ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մասնագետները հերթական անգամ այցելեցին ՀՀ ԱՆ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ ընթանում են Հայաստանում առաջին Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման աշխատանքները:
Այցելության ընթացքում, կապալառու «Renco Armestate» LLC, «Renco» SPA, «Acotec» SRL ընկերությունների համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները բժշկական կենտրոնի և Առողջապահական ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ցուցադրեցին փոխպատվաստման բաժանմունքի հիվանդասենյակի նախատեսվող կառուցվածքը, կահույքի և այլ բժշկական համակարգերի տեղակայման վայրը:
Հանդիպմանը մասնակցեց նաև Իտալիայից ժամանած Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի ստեղծման գործընթացի անկախ վերահսկողություն իրականացնող միջազգային փորձագետ Գաբրիելե Զինգարետին: Իրականացված աշխատանքներն արժանացան անկախ փորձագետի բարձր գնահատականին, ով համոզմունք հայտնեց, որ նորաստեղծ կենտրոնը լինելու է տարածաշրջանում ոլորտի առաջատարներից մեկը: