ՀԱՐՑ. Քույրս վիրահատվել է եւ հիմա չի կարողանում քայլել: Բժիշկներն ասում են, որ դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ նրան լիովին վերականգնվելու համար: Ցանկանում ենք հաշմանդամության խումբ սահմանել, բայց չենք կարողանում: Մեզ ասում են, որ նրան չի հասնում: Ինչպե՞ս եւ որտե՞ղ կարող ենք բողոքարկել հաշմանդամության խումբ սահմանելու (կամ չսահմանելու) որոշումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին 2.03.2006 թվականի N276-Ն որոշման՝ անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի բողոքարկելու փորձաքննական որոշումները բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործողությունը կամ անգործությունը ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:
մարդկանց աջակցություն» հ/կ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզից էլ պարզ է, թե հասարակության տվյալ խավի ներկայացուցիչներն ինչքան անմխիթար վիճակում են գտնվում, որ ստիպված դիմում են թեկուզ ժամանակավոր հաշմանդամության կարգ ձեռք բերելուն՝ այդպես գոնե չնչին օգնություն ակնկալելով պետությունից: Ափսոս, վերին օղակներում նստած չինովնիկները երբեք չեն կարողանա հասկանալ նման քաղաքացիների գոյատեւման դժվարությունը: