Սիրիան Ռուսաստանի առաջ պայման է դրել. հրադադար կկնքի միայն մի դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ի ռուսական ծառայությունը փոխանցում է, որ Սիրիայի ընդդիմությունը համաձայնել է Նախագահ Բաշար Ասադի զորքերի հետ 2-3 շաբաթով հրադադար կնքել՝ պայմանով, որ Ռուսաստանը կդադարեցնի օդային հարվածները:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ավելի վաղ հայտարարել էր, թե անգամ հրադադարի շուրջ համաձայնության դեպքում կարող է շարունակել ավիահարվածներն իր կողմից ահաբեկիչներ ճանաչվածների դիրքերին: Ընդդիմության վերջին պահանջների կապակցությամբ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն առայժմ հարապարակված չէ:




Լրահոս