Ինչպես այրել ավելորդ ճարպը սառույցի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք սովոր ենք օգտագործել սառույցը հակաբորբոքային նպատակներով: Իսկ ահա Քենթուքիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սառույցը արդյունավետ պայքարում է ցելյուլիտի դեմ:

Նրանք վստահեցնում են՝ ավելորդ ճարպից ազատվելու համար բավական է օրական 30 րոպե պրոբլեմային մասերին սառույց դնել կամ մերսել սառցե խորանարդներով:

Սառույցը մաշկի համար

Հակացելյուլիտային կոմպրես սարքելու համար սառցե խորանարդներ դրեք սպիտակեղենի մեջ: Մարմնի պրոբլեմային հատվածը ծածկեք սպիտակեղենով, իսկ մակերեսի վրա սառույցով տոպրակ դրեք 30 րոպե: Դադարեցրեք, եթե սուր այրոց եք զգում՝ ցրտահարության ռիսկը կանխելու նպատակով:

Հակացելյուլիտային մերսման համար մի կտոր սառույցը դրեք անձեռոցիկի մեջ և մերսեք մարմինը շրջանաձև շարժումներով՝ պրոբլեմային ամեն հատվածքին 2 րոպե հատկացնելով: Դրանից հետո սնուցող կրեմ կամ լոսյոն քսեք:

Մերսման համար կօգնի նաև բույսերից թուրմից պատրաստված սառույցը (երիցուկ, կալենդուլա, լիպա, չերեդա) կամ հանքային ջրից: Օգտագործեք 3-4 շաբաթ, որպեսզի համոզվեք մեթոդի արդյունավետության մեջ:




Լրահոս