Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ Արմավիր գյուղից բերման է ենթարկվել 28-ամյա Լաերտ Շ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքներով: Խափանման միջոցը` կալանք: Լաերտ Շ.-ն կալանավորված է:
Մահացու վրաերթ կատարողին հայտնաբերել եվ կալանավորել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ