Հունիսի 23-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Խանջյան փողոցի թիվ 27 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Համլետ Մ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ նա ժամը 15.00-ի սահմաններում Խանջյան փողոցում կայանված “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի առջեւի դուռը բացելով՝ սրահից բացահայտ հափշտակել է պայուսակ, որի մեջ եղել է շպարման պարագաներ, բջջային հեռախոս եւ կանխիկ գումար, սակայն փախուստի պահին բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանները կողոպտչին բռնեցին փախուստի պահին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ