ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Էդգար Ներսիսյանը պատմեց, որ ինքը խաբվել է «Աէրոֆլոտ» ընկերության կողմից: Քաղաքացին Երեւան-Մոսկվա, Մոսկվա-Գուանջո (Չինաստան) ուղղությամբ տոմս է գնել այդ ընկերությունից, մեկնել ու բարեհաջող վերադարձել է Երեւան: Սակայն Չինաստանից արված մոտ 4-5 հազար ԱՄՆ դոլարի գնումները մինչ օրս տեղ չեն հասել: Էդգարի փոխանցմամբ՝ իր ծանրոցը հանձնել է ավիաընկերությանը, որպեսզի վերադարձից հետո Երեւանում ստանա: Սակայն մայիսի 27-ից մինչեւ օրս «Աէրոֆլոտ»-ը քաղաքացուն պատկանող իրերը չի կարողանում «գտնել»: Իսկ ամենազավեշտալին այն է, որ 5000-դոլարանոց ծանրոցի դիմաց ընկերությունն առաջարկում է 200 դոլարի փոխհատուցում: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց այս ընկերությունից մեկնաբանություն ստանալ, սակայն չստացվեց: Ընկերությունից ոմն Զառա ասաց, թե իրենց փոխտնօրեն Արսեն Ալեքսանյանն առաջարկում է քաղաքացուն գնալ եւ նամակ գրել: Սակայն տուժողը չի ցանկանում, քանի որ դրանից հետո պետք է ստանա ընդամենը 200 դոլարի փոխհատուցում:




Լրահոս