Հայկական ժամանակ.Թաղապետի գլուխը ցավում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի զոքանչը՝ Տիկին Անահիտը, որը նաեւ նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի քույրն է, իրենց շենքի բակի բասկետբոլի դաշտի դուռը փակել ու վրան կողպեք է կախել։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Բակի երեխաները մեզ հետ զրույցում երեկ բացատրել են իրենց առջեւ դուռը փակ լինելու պաճառը։ “Թաղապետի գլուխը ցավում է”,- ասել են նրանք։ Եվ, այնուամենայնիվ, թաղապետի հարեւանները պետք է գոհ ու շնորհակալ լինեն. չէ որ թաղապետը կամ նրա զոքանչը մեծահոգաբար թույլ են տալիս մարդկանց անարգել մուտք ու ելք անեն շենք”,- գրում է “Հայկական ժամանակը” :
Մանրամասները՝  այսօրվա համարում




Լրահոս