ՀՀ ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են: Այս անգամ աշխատանքից ազատվել է մի ողջ աշխատակազմ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժնի բոլոր աշխատակիցները, այդ թվում` բաժնի ղեկավարն ու նրա ենթակիաները, ազատվել են աշխատանքից:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համապատասխան հրամանն անակնկալի է բերել բաժնի ողջ աշխատակազմին:
Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: ArmLur.am-ի հարցին` ինչի հետ է կապված այս անսպասելի որոշումը, մեզ պատասխանեցին` դիտեք ոստիկանությունում կատարվող բարեփոխումների շրջանակներում:
Այլ մանրամասներ հայտնի չդարձավ: