Մոսկվայում 4-ամյա երեխային դաժանորեն սպանած Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեհրա Բոբոկուլովան նախնական քննության ընթացքում հայտնել է, թե որն է եղել նման քայլի պատճառը:
38-ամյա կնոջ խոսքով՝ սպանությունը կատարելու հրաման է տվել Ալլահը: Նրա խոսքով՝ Ալլահն է վերահսկում իր գործողությունները:
Բոբոկուլովան, մասնավորապես, հայտարարել է, որ Ալլահն է հրամայել չուտել, և այդ իսկ պատճառով նա մի քանի օր չի ուտում և շուտով կմահանա:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Բոբոկուլովայի մոտ հոգեկան շեղումներ են հայտնաբերվել: