Մեկ օրենքի ընդունումը կարող է ամբողջ քառօրյան զբաղեցնել. Սամվել Նիկոյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքներին, ասաց, որ «Ցանկացած արտահերթ նիստի ժամանակ քննարկվող օրենքի քննարկման որակը շատ ավելի ցածր է։ Դա ընդունում ենք բոլորս։ Զեկույցում նշված են ամենաակտիվ պատգամավորների անունները։ Պատկերացրեք, եթե նրանց թիվը մեծանա 50% եւ ավելի շատ, ապա մեկ օրենքի ընդունումը կարող է ամբողջ քառօրյան զբաղեցնել»:

Նիկոյանի խոսքով` այդ դեպքում կստացվի, որ հրատապ օրենքների, վերջնաժամկետներ ունեցող միջազգային համաձայնագրերի քննարկումն ու ընդունումն անընդհատ կձգվի եւ կկուտակվի։ «Եթե կուտակվում է, ապա կառավարությունը ստիպված գնում է այս քայլին։ Ինձ համար դա ընդունելի տարբերակ չէ, քանի որ որակն ընկնում է, բայց պատճառահետեւանքային կապ կա», – հավելեց նա։




Լրահոս