ԱՄՆ-ն B-52 ռմբակոծիչներ կուղարկի Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, փոխանցում է Fox News-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
Հաղորդվում է, որ իսլամիստների դեմ B-52 ռմբակոծիչների առաջին թռիչքները կիրականացվեն ապրիլին: Սակայն չի հստակեցվում ռմբակոծիչների և անձնակազմի անդամների թիվը:
B-1 ռմբակոծիչները թռիչքներ էին իրականացվել Իրաքում և Սիրիայում մինչև 2015թ. հունվարը:
«Մեր B-1 ռմբակոծիչները մաշված են, անհրաժեշտ է արդիականացնել դրանք»,-հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության պետ գեներալ լեյտենանտ Չարլզ Բրաուն կրտսերը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ անցկացվել են ամերիկյան նորագույն F-35 կործանիչների փորձարկումները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան