Այսօր` մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այս առիթով ԵԿՄ անդամները` գեներալ Մանվել Գրիգորյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ԵԿՄ շենքում ծաղիկներ դնելուց հետո, այցելեցին Արարատ, որտեղ բնակվում են սպարապետի ծնողները: Նրանք Վազգեն Սարգսյանի ծնողներին շնորհավորեցին որդու 57 ամյակի կապակցությամբ:
Այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ «Երկրապահ կամավորների» միության անդամներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն: Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին, ծաղիկներ դրեցին շիրիմին:
Նշենք, որ Վազգեն Սարգսյանի ընտանիքից ներկա էր միայն եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: «Եռաբլուր» էին եկել պատգամավոր Սեյրան Սարոյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան