Հմեյմիմում հրադադարի հարցով ռուսական կենտրոնում տեղի է ունեցել սիրիական ընդդիմության, հոգևորականության և ռազմականացված խմբավորումների ներկայացուցիչների հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ բանակցությունները կայացել են մարտի 4-ին՝ մասնակիցների նախաձեռնությամբ: Նրանք նշել են, որ հրադադարի ռեժիմը թույլ է տալիս սկսել քաղաքական երկխոսությունը:
«Վերջապես խաղաղություն է տիրում մեր հողի վրա՝ ռուսական կողմի աջակցությամբ: Վերջապես մենք առաջին քայլերն արեցինք՝ ռազմական գործողությունների դադարեցման համար: Այժմ եկել է քաղաքական երկխոսություն սկսելու ժամանակը»,-հայտարարել է հանդիպման մասնակիցներից մեկը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ում հայտարարել էին, որ ամերիկացի գործընկերները փոխանցել են Սիրիայում ուժայինների կոորդինատները, ովքեր խախտել էին հրադադարի ռեժիմը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան