Սիրիայում հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ փետրվարի 27-ից սահմանված հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է Vestikavkaza-ն:

Այդ պայմանների մեջ է մտնում իրենց բնակավայրերը խաղաղ բնակչության անվտանգ վերադարձումն ու հումանիտար աջակցության մատակարարումը:

«Սիրիական Համայում, Հոմսում, Լաթաքիայում, Դերայում, Դեյր-էզ-Զորում, Հալեպում և Դամասկոսում ավելի քան 620 տոննա հումանիտար աջակցություն է փոխանցվել»,-ասել է Կոնաշենկովը:

Նա նաև հավելել է, որ ՌԴ ավիացիան շարունակում է ավիահարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս