ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ուզում ենք ստեղծել օրինավոր երկիր, օրենքի երկիր: Հենց կուսակցության
անունն էլ` «Օրինաց երկիր», բավական է, որ կուսակցության հանդեպ համակրանք
ունենաս»:

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյան. «Առավոտ» 25.01.2011
Իսկապես կարելի է ցավակցել պարոն Սերգո Կարապետյանին, որ միայն 14 տարի
(«Օրինաց երկիր»-ը  14 տարեկան է, համենայն դեպս իրենք այդպես են նշում)
համակրելուց հետո կարողացավ հասնել իր ուզածին: Սա իսկապես լուրջ սեր է:
Մեր օրերում կամ ժամանակակից կյանքում 14 տարի լուռ համակրել` բերնո՞վ եք
ասում: Էխ, Սերգո ջան, տեսնենք դու՛ք ինչպես կապրեք: Ի վերջո,մարդը եթե
հասնում է իր ուզածին, մի տեսակ հիասթափություն է ապրում: Դուք հասել եք,
տեսնենք ինչքա՞ն կդիմանաք: Ախր, «Օրինաց երկրի»-ի բախտը նախարարների մասով
մի ուրիշ տեսակ է «բերում»:




Լրահոս