Ժամանակ. Իշխան Զաքարյանը վարչապետ դառնալու հույսեր ուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժամանակի” տեղեկություններով՝ նախագահ Սերժ Սարգսյանին որոշակի տեղեկություններ կամ կասկածներ են հասել, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վարչապետ դառնալու հույսեր է փայփայել: Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “Դա է եղել նաեւ պատճառը, որ նա հունիսի 29-ին նախագահականում հրավիրած հայտնի քննարկման ժամանակ այդքան կոպիտ է խոսել Ի. Զաքարյանի հետ:
Հատկապես այս շրջանում, երբ ՀՀ գրեթե ողջ քաղաքական դաշտը վարչապետի փոփոխություն է պահանջում, Ի. Զաքարյանը դարձել է այդ պաշտոնին հավակնողներից մեկը, սակայն նախագահականում տեղի ունեցած հայտնի քննարկումից  եւ Ս. Սարգսյանի քննադատությունից հետո այդ հույսերն ի չիք են դարձել”,-գրում է “Ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)




Լրահոս