Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու ՀՀ ԱԺ–ի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին, որի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես կգան ելույթներով, տեղեկացնում են ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:
ԱԺ պատվիրակության կազմում են “Հանրապետական” խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, “Օրինաց երկիր” խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Հուլիսի 11-ին նախատեսվում է ԱԺ պատվիրակության հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Նույն օրը տեղի կունենա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ:
Հուլիսի 12-ին հայ խորհրդարանականներին կընդունի Բելառուսի Բրեստի մարզի գործադիր մարմնի նախագահ Կոնստանտին Սումարը: 
 




Լրահոս