Հուլիսի 10-ին, ժամը 06.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են “ՎԱԶ 2121” (Նիվա) մակնիշի 52ՏՏ714 համարանիշի եւ “ՀԻՆՈ 700” մակնիշի բեռնատար ՊՆ 3330 Տ համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով “Նիվա”-ի վարորդ` 54-ամյա Ռոբերտ Արզումանյանը, ուղեւորներ` 54-ամյա Մարգարիտա Արզումանյանը, 4-ամյա Տիգրան Օհանյանը եւ Անուշ Արզումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: