Ապօրինի ծառահատում Դիլիջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները, “Դիլիջանի ազգային պարկ” ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ստուգայց կատարելիս, Դիլիջանի ազգային պարկի 11-րդ և 12-րդ պահաբաժիններում հայտնաբերել են 10 հատված կաղնի:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է Հաղարծին գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված, նախկինում դատված Արշակ Հ.-ն: Պետությանը պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս