Այսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին` կապված բենզինի ներկրման հետ, մասնավորապես, ինչու է այն թանկ:
Այվազյանը նախ ասաց, թե Վրաստանում բենզինը 280-290 դրամ է, ապա շարունակեց. «Ես չգիտեմ` մերոնք Ռուսաստանի՞ց են այդ բենզինը ներկրում: Հարցեր եք տալիս, իսկ ես այդ բիզնեսի մեջ չկամ: Բոլոր տեղերից էլ իրավունք ունի ներկրելու: Չմտնենք այլ մանրամասների մեջ: Եկեք Ձեզ հետ միասին պարոն Շաբոյանին նայենք` հասկանանք»:
Ապա Նիկոլ Փաշինյանը շարունակեց հարցադրումները, ինչին Վ. Այվազյանը վրդովված պատասխանեց. «Է՜, ինչ՞ եք իմ վրա գոռում. ես ի՞նչ անեմ.. այ քեզ բան»:
Սրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Պարզվում է` ուրեմն Խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնշժողովի նախագահը պետք է այդ բիզնեսում լինի, որ հարցերին պատասխանի: Նշանակում է մյուս տեղերում ունեք բիզնես, որ պարզ, երկար պատասխանում եք»:
Ավելի մանրամասն` տեսանյութում: