Shamshyan . com-ի փոխանցմամբ՝ երեկ` հուլիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20.00-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 38-ամյա Պապին Խաչատրյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում իր վարած ,ԶԻԼ-130ե մակնիշի 08 ՏՏ 875 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել մի հեծանվորդի, ով տեղում մահացել է: Վրաերթի ենթարկվածը մասնագիտությամբ բժիշկ էր, իսկ ոստիկաններն էլ պարզել են, որ նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Սուրեն Սարգսյանն էր:
Մանրամասները՝ http://shamshyan.com/arm/2013-07-14-bycicle.html