Սպիտակ-Երեւան ճանապարհի 10-րդ կմ-ին, հուլիսի 14-ին, ժամը 13:22-ին, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 16.30-ին, 49-ամյա Արտաշես Ե.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Ջրաշեն գյուղի մոտ, Պյատիգորսկ-Երեւան երթուղու միկրոավտոբուսում, նստելու տեղի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 58-ամյա Նոդարիկ Դ.-ն եւ Ջրաշեն գյուղի բնակիչներ՝ 58-ամյա Յուրիկ Մ.-ն եւ 47-ամյա Ազատ Դ.-ն ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն եւ իր երկու որդիներին՝ պատճառել մարմնական վնասվածքներ: Տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:
Ծեծկռտուք Պյատիգորսկ-Երեվան երթուղում նստելու տեղի համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ