Խարբերդում ամբողջությամբ այրվել է տան տանիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների թիվ 29 փողոցում, հուլիսի 14-ի ուշ երեկոյան տներից մեկում հրդեհ է բռնկվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 30 փողոցի 7-րդ տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.28-ին, մարվել՝ 23.51-ին: Ամբողջությամբ այրվել է Ն.Ղազարյանին պատկանող տան տանիքը` 50 քմ:




Լրահոս