Տևական ժամանակ է մամուլն ու քաղաքական շրջանակները խոսում են այն մասին, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության գործարար թևի պատգամավորները դժգոհ են կուսակցության որդեգրած քաղաքականությունից և ցանկանում են, որպեսզի ԲՀԿ-ն վերադառնա իշխող կոալիցիա:
“168 Ժամ” պարբերականը գրում է, որ այս խմբի ԲՀԿ-ականները հատկապես մտահոգված են կուսակցության աշնանն ընդդիմադիր դառնալու հնարավորությունից, և ըստ շրջանառվող խոսակցությունների այդ դեպքում կարող են դուրս գալ ԲՀԿ-ից:
Թերթի թղթակցի հետ զրույցում ԱԺ “Բարգավաճ Հա֊յաստան” խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) թեև ասել է, որ իր մտքով անգամ չի անցել դուրս գալ կուսակցությունից, սակայն չի թաքցնում, որ իրենց համար շատ ավելի շահեկան էր, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի, այսինքն՝ իշխանության մաս էր կազմում:
Շարունակությունը կարդացեք “168 Ժամ”-ի այսօրվա համարում