Դոնի Ռոստովում կործանված FlyDubai ավիաընկերությանը պատկանող «Boing-737» ինքնաթիռում հիմնականում ռուսներ են եղել: Զոհերի թվում է եղել Ռոստովի շրջանի Օրենսդրական ժողովի պատգամավոր Իգոր Պակուսը՝ կնոջ հետ, փոխանցում է Vesti.ru-ն:
««Boing-737»-ում գտնվող բոլոր ուղևորները զբոսաշրջիկներ էին»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է Ռուսաստանի տուրարդյունաբերության միության մամուլի քարտուղարի խոսքը:
Ավելի վաղ համացանցում էին հայտնվել ինքնաթիռի կործանման կադրերը: