ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը որոշակի ապրանքներ է ներմուծում ՀՀ, սակայն դրա համար նախատեսված մաքսային վճարներն ուշացնում է, ապա այդ դեպքում հնարավո՞ր է տույժ հաշվարկվի. եթե այո, ապա ի՞նչ չափով:

Սամվել Պողոսյան (45 տարեկան, ապրանքագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Պողոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ մաքսային վճարների վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում սահմանված են տույժեր՝ համապատասխան օրենքներով սահմանված կարգով եւ չափով: Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար պատասխանատվությունը սահմանված է ՀՀ մաքսային օրենսգրքի 108-րդ հոդվածով, մաքսավճարի վճարումն ուշացնելու համար պատասխանատվությունը՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 113-րդ հոդվածով: Ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում պատասխանատվությունը սահմանված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով: Ճանապարհային վճարի վճարումը եւ բնապահպանական վճարի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար պատասխանատվությունը սահմանված է համապատասխանաբար՝ «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորովին էլ զարմանալի չէ, որ համապատասխան կառույցներն այնպիսի օրենքներ են մշակում, որ յուրաքանչյուր վճարի ուշացման դեպքում շարքային քաղաքացիները ստիպված լինեն վճարել ահռելի տույժեր՝ նույնիսկ կրկնակի ավելի: Մնում է` վճարողներն ավելի զգոն լինեն եւ խուսափեն ավելորդ գումարներ ծախսելուց:




Լրահոս