ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել: Պատճառը բանկերին ունեցած պարտքերն են: Դեռեւս 2010թ. նոյեմբերից ՎՏԲ-Հայաստան բանկը երկարատեւ բանակցություններ էր սկսել պատգամավորի հետ՝ բանկի առջեւ ունեցած պարտավորությունները չկատարելու թեմայով: Իսկ 2011թ. նոյեմբերից բանկը մի քանի անգամ ծանուցել է Տ. Ստեփանյանին, որ պարտականությունները չկատարելու դեպքում դատական վարույթ կհարուցվի: Արդյունքում՝ 10.09.2012թ. ՎՏԲ-Հայաստան բանկը հայց է ներկայացրել դատարան ԱԺ պատգամավոր Տ. Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով: Տվյալ պահին վարույթը գտնվում է գույքագրման փուլում:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ պատգամավորից, սակայն հեռախոսազանգին պատասխանեց վարորդ ներկայացած անձը եւ նշեց, որ Ստեփանյանը հանրապետությունում չէ եւ կվերադառնա կիրակի օրը:
Ինչեւէ, արդեն նկատելի է, որ ԲՀԿ-ական նախկին ու ներկա պատգամավորները հերթով սնանկանում են: Թերեւս զարմանալի չի լինի, եթե պատգամավոր Արագած Ախոյանը եւ սնանկանա, քանի որ նա էլ մի շարք շինարարական ընկերությունների բավական պարտքեր ունի:
ՍՆԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ