ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մարտի 22-ին՝ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն