ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընկերությունները հնարավորություն ունեն միշտ հրապարակել հաշվետվությունները… Մենք անուն առ անուն կհրապարակենք ընկերությունների անունները»:

Դավիթ Սարգսյան «168 ժամ»

Երբ խոսում է ֆինանսների նորանշանակ նախարարը, հասկացվում է, որ խոսում է վարչապետը, երբ խոսում է վարչապետը, հասկանալի է, թե ով է խոսում. մեր երկրում գրեթե ամեն ինչ այդ սկզբունքով է: Չարաշահումների հարցի հանգուցալուծումն էլ տեղի է ունենում նախօրոք պլանավորված սցենարով: Ձկան գլխից չեն բռնում, որովհետեւ գլուխը հենց իրենք են, իրենք իրենց հո չե՞ն բռնելու: Հետեւաբար, ըստ սցենարի՝ ստուգումներ կանցկացնեն, ընկերությունների անուններ կհրապարակեն, պատժամիջոցներ կկիրառեն, վերջում էլ կասեն՝ տեսե՛ք՝ ինչքան լավն ենք մենք, պարզապես միջին օղակներում են համը հանում:




Լրահոս