ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «ԳՐԱՆ ՊՐԻ»-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անահիտ Շահբազյանը հուլիսի 7-ին Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում կայացած «ԾՏՐրՍՏռ ցջպս-2013» մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակին՝ «Գրան պրի»-ին:
Երգչուհին պատմել է, որ մրցույթը բաղկացած էր երկու փուլից. առաջին փուլն անց է կացվել առավոտյան, երկրորդը՝ երեկոյան: Ընդ որում, բոլորի համար տարօրինակ ու անսովոր է եղել առավոտյան մրցույթ անցկացնելու հանգամանքը, որովհետեւ առավոտյան շատ դժվար է երգել: Բայց, ամեն դեպքում, երգչուհին առավոտյան ներկայացրել է սեւամորթների հոգեւոր երաժշտություն, իսկ երեկոյան` կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի «Ծով» երգը: Ի դեպ, այդ երգը նա կատարել է նաեւ ռուսական «Славянский базар» մրցույթի ժամանակ:
Ա. Շահբազյանն առաջիկայում ցանկանում է մասնակցել  նաեւ «Նոր ալիք» մրցույթին, որին մի անգամ արդեն փորձել է մասնակցել, բայց դուրս է մնացել, քանի որ մրցույթի ռեժիսորը, լավ ձայնից բացի, հետաքրքիր շոուի պահանջ է ներկայացրել: Երգչուհին ցանկանում է մասնակցել նաեւ «Եվրատեսիլ» մրցույթին:




Լրահոս