Ս.թ. մարտի 22-ին «Սանիթեք»ընկերությունը բրիֆինգ է հրավիրել մամուլի ներկայացուցիչների համար, որում, մասնավորապես, անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած աղբամանների այրման արտառոց դեպքին: Ընկերության ադմինիտրատիվ ղեկավար Արա Կարապետյանը իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Նախորդ շաբաթ «Սանիթեք» ընկերությունը մուտք գործեց իր կողմից սպասարկվող թվով 11-րդ վարչական շրջանը՝ Էրեբունին: Աշխատելով արտակարգ ռեժիմով՝ մեկ գիշերվա ընթացքում մեր աշխատակիցները թվով 900աղբամաններտեղադրեցին Էրեբունի վարչական շրջանում: Եվ ինքնին այն փաստը, որ «Սանիթեքը» աղբահանության ու սանմաքրման աշխատանքներ է իրականացնելու ևս մեկ վարչական շրջանում, բնակիչների կողմից շատ դրական արձագանք ստացավ: Բայց պատկերացրեք մեր զարմանքը, երբ արդեն հաջորդ օրը բացահայտեցինք, որ թվով 6աղբամաններեն այրվել և բազմաթիվաղբամաններ էլ վնասվել են: Դրանցից ոմանք այրվում են պատահաբար կամ անուշադրության պատճառով, երբ, օրինակ, բնակիչները ծխախոտի մնացորդ են նետում աղբամանի մեջ: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ աղբամաններն այրվում են դիտավորյալ և նման դեպքերը հանձնվում են Ոստիկանության քննությանը: ԱյուհանդերձՍանիթեֆը հորդորում է բնակիչներին ավելի ուշադիր և զգույշ լինել:
«Սանիթեք»-ը մեկ տարվա ընթացքում մեծ ներդրումներ է արել Հայաստանում՝ Երևանի աղբահանությունը միջազգային ստանդարտներով կազմակերպելու համար: Մենք ակնկալում էինք, որ Երևանի բնակիչները համագործակցային կլինեին և ոչ թե միտումնավոր վնաս կհասցնեին թե՛«Սանիթեքին», և թե՛ շրջակա միջավայրին»:
Սանիթեք» ընկերությունը հորդորում է բնակիչներին խնամքով վերաբերվել իրենց շրջապատին, աղբը նետել միայն սահմանված վայրերում և չայրել աղբամանները: Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունն իր աշխատանքները կազմակերպում է ժամանակակից տեխնիկայով, իսկ մայրաքաղաքում տեղադրված են գերմանական արտադրության բարձրարժեք աղբամաններ, որոնց այրման հետ կապված ընկերությունը մեծ կորուստներ է կրում:«Սանիթեք» ընկերությունը ձգտում է Երևանի բնակիչներին մատուցել լավագույն ծառայությունը, սակայն այդ գործում ակնկալում է և հույս ունի ստանալու բնակիչների օգնությունը և փոխըմբռնումը: