ՀԱԿ-ն առաջարկում է մարտի 1-ը նշել որպես զոհերի հիշա­տակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի   կառավարության եզրակա­ցու­­­թյունը Հա­յաստանի Հանրապետու­թյան Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի և Գագիկ Ջհանգիրյանի՝ օրենս­­­դրա­կան նա­խա­­ձեռ­նու­թյան կար­գով ներ­կա­յաց­րած «Հայաստանի  Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հա­յաս­տանի  Հանրապետության  օրենքում  լրացում կատարելու  մասին»  Հա­­յ­աստանի Հան­­րապետության օրեն­քի նախագծի վե­րա­­­բեր­յալ:

Ներկայացված նախագծով նախատեսվում է լրացում կատարել «Հայաստանի Հանրա­պե­տության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մաս­նա­վորապես, նախատեսվում է մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշա­տակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ  նախագծով նա­խատեսվող կարգավորումները բովանդակային առումով չեն համապատասխանում օրենքի դրույթներին:

«Հարկ ենք համարում նշել, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահա­տա­կան­ների վրա: Մասնավորապես՝ նախագծի հիմնավորման համաձայն «թեև ֆորմալ առումով շարունակ­վում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության դրանցով վա­րույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողու­թյուն­ներ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում»: Այսինքն՝ նախա­գիծը քաղաքական գնահատական է տալիս իշխա­նու­թյուն­ների, դրա առանձին մարմինների աշ­խա­տանքին և արդյունքում առաջարկում է  իրա­վական լուծում, որը սկզբունքորեն չի հա­մա­պա­տասխանում այն օրենքի տրա­մա­բա­նությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել:

Նախագծում կիրառվում է նաև «պետական ահաբեկչություն» հասկացությունը, որը նա­խա­տեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:  Ելնելով շարադրվածից, Հա­յաս­տանի Հանրապետության կառա­վա­րու­թյունը գտնում է, որ նա­խագծի ընդունման հիմքերը բացակայում են և դեմ է ներ­կա­­յաց­ված օրենքի նախագծի ընդունմանը», – նշված է հիմնավորման մեջ:




Լրահոս