Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 21-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Դավիթաշեն 3-րդ և 4-րդ թաղամասերի միջակայքում այրվել է 600 քմ, Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 15 շենքի մոտակայքում՝ 500 քմ, Դավիթ-Բեկի փողոցում՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու թիվ 23 տան մոտակայքում՝ 1000 քմ, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ 1հա խոտածածկ տարածք, 80 ծիրանի ծառ՝ մասամբ և 8000 քմ հնձած ցորենի արտ:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:




Լրահոս