Հովհաննես Հովսեփյանը կրկին նոր նշանակումներ է կատարել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՊԵԿ-ի նախագահի տեղակալներ նշանակելուց հետո այդ կառույցի ղեկավարը դարձյալ նոր նշանակումներ է կատարել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Գեղամ Պետրոսյանին: Իսկ մինչ այդ նա զբաղեցրել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

ՊԵԿ իրավաբանական վարչության պետ է նշանակվել Արման Մնացականյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարության լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողության տեսչության պետի տեղակալի պաշտոնը: Ի դեպ, մինչ այդ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արմեն Ալավերդյանը եւ Արթուր Աֆրիկյանը նշանակվել էին ՊԵԿ նախագահի տեղակալներ` ազատվելով ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ էր նշանակվել Արմեն Սաքապետոյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս