Մարտի 23-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 20-ամյա Միքայել Ս.-ն եւ հայտնել, որ ծեծի է ենթարկվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երեւանի Ն. Շենգավիթի 5 փողոցի թիվ 15Ա հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել Միքայել Ս.-ի մարմնի տարբեր մասերին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 24-ամյա Գոռ Հ.-ն է, որը ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 24-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: