Ձերբակալվել է Բրյուսելի ահաբեկչության մեջ կասկածվող ևս մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

bbc.com–ի փոխանցմամբ Իտալիայի հարավում գտնվող Սալերնո նահանգում ձերբակալվել է անցյալ տարվա նոյեմբերին Փարիզում և անցած երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների մասնակիցներից մեկը: Նա կասկածվում է կազմակերպիչների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ:

Մոտ օրերս ձերբակալված Ջամալ Էդին Ուալին կարտահանձնվի Բելգիայի իշխանություններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելգիայի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել Բրյուսելի ահաբեկչություններին մասնակից մեկ այլ կասկածյալի՝ Ֆեյսալ Շ.-ին:




Լրահոս