Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ:
Մյուս պարտիաներում գրանցվել են հետեւյալ արդյունքները.
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Անիշ Գիրի (Հոլանդիա) ՝ 0,5:0,5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) -Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0:1
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Պետեր Սվիդլեր (Ռուսաստան)` 0,5:0,5
Այս տուրից հետո Արոնյանը կորցրեց բոլոր շանսերը մրցաշարում հաղթելու համար: Հայ շախմատիստն ունի 6,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Կարուանան ու Կարյակինը:
1. Կարուանա՝ 7,5
2. Կարյակին՝ 7,5
3. Անանդ՝ 7
4. Գիրի՝ 6,5
5. Սվիդլեր՝ 6,5
6. Արոնյան՝ 6,5
7. Նակամուրա՝ 6,5
8. Տոպալով՝4