«Ռոսնեֆտ» նավթային ընկերության սեփականատեր Միխայիլ Գուցերիևի որդու հարսանիքին հրավիրված էին համաշխարհային մասշտաբի աստղերը՝ Ջենիֆեր Լոպեսը, Սթինգը, Պատրիսիա Կաասն ու Էնրիկե Իգլեսիասը:
Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են համաշխարհային աստղերի՝ հարսանիքի ժամանակ ելույթի համար ստացած հոնորարները:
Ջենիֆեր Լոպեսի ելույթը Գուցերիևների ընտանիքի համար արժեցել է 1 միլիոն եվրո, մեկուկես միլիոն եվրո է ստացել Սթինգը, իսկ Էնրիկե Էգլեսիասը՝ 500 հազար եվրո: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան՝ 300 հազար եվրո, նա ելույթ է ունեցել հարսանիքի վերջում:
Ռուսական LifeNews հեռուստաալիքը գրում է, որ հյուրերը սպասում էին Էլթոն Ջոնի և Բեյոնսեի ելույթին, սակայն վերջիններիս ելույթները չեն կայացել:
Նշվում է, որ Forbes ամսագիրը Գուցերիևների ընտանիքը 2015թ. Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքիների թվին է դասել: