«Ինձ թվում է, Դուք Կենտրոնում չեք բնակվում: Ո՞ր թաղամասում եք ծնվել-մեծացել: Ուրեմն Թումանյան փողոցով չեք քայլում: Ի տարբերություն Ձեզ` ես ամեն երեկո եմ քայլում Թումանյան փողոցով եւ Ձեզ չեմ հանդիպել»:
Կենտրոն համայնքից մեծամասնականով «ընտրված» այս պատգամավորն այլ կերպ չի կարողանում պատճառաբանել, թե ինչու իրեն «ընտրած»՝ Կենտրոնի բնակիչների մեծ մասը իրեն չի ճանաչում, չէ՞ որ ձայն են տվել: Չնայած եթե անկեղծ, իրականում ձայն են տվել Սադոյանի պաստառին: Ինչ վերաբերում է իրեն ճանաչելու չափանիշներին, Ռ. Սադոյանը շատ չմտածված տարբերակ է ընտրել՝ Թումանյան փողոցով քայլելը: Այդ տրամաբանությամբ նրան շատերը պիտի ճանաչեին, քանի որ Թումանյան փողոցով շատերն են քայլում, բայց իրականում նույն փողոցով քայլողներն էլ հաճախ չգիտեն, թե ով է Ռ. Սադոյանը: