Նավթի գինը նվազել է 40 դոլարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ICE բորսայում նավթի գները նվազել են 40 դոլարից։ Մասնավորապես, Brent տեսակի նավթի գինը երևանյան ժամանակով ժամը 11.22-ի դրությամբ նվազել է 1.1 տոկոսով` հասնելով 39.83 դոլարի։

Մինչդեռ WTI նավթի գինն ընկել է 1.03 տոկոսով` 1 բարելի դիմաց հասնելով 38.99 դոլարի: Նշվում է, որ հնանկումը պայմանավորված է ներդրողների` ամերիկյան շուկայում վառելիքի պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների հրապարակման սպասումով: Աղբյուրը մանրամասնում է, որ փետրվարից ի վեր նավթի համաշխարհային գներն աճել են 1.5 անգամ։




Լրահոս