ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկած 4+4+4 ձևաչափով քննարկումներին «Հայկական վերածնունդ» կուսակցությունից կմասնակցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Այդ մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
«Մենք կողմնակից ենք, որպեսզի լինի ձևաչափ, որի մեջ կընդգրկվեն իշխանությունից, ընդդիմությունից և քաղաքացիական հասարակությունից ներկայացուցիչներ: 4+4+4-ը ընդունելի է, քանի որ համապատասխանում է այդ սզկբունքին»,- հավելեց նա:
Նրանք առանձնացրել են Ընտրական նոր օրենսգրքում առկա դրույթներ, որոնք մտահոգիչ են իրենց համար, և քննարկումների ժամանակ կրկին կներկայացնեն իրենց մտահոգությունները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան