Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է տեղի ունենում քաղաքացիությունից հրաժարվելու կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը ցանկանում է հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ապա ի՞նչ պետք է անի նա: Ի՞նչ կարգով է դա տեղի ունենում:

Սիրարփի Նահապետյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է Հայաստանում` ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ:
Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
դիմումը, անձնագիրը եւ դրա պատճենը, 35×45 չափի 6 գունավոր լուսանկար, ամուսնության վկայականը (առկայության դեպքում) եւ դրա պատճենը, երեխայի ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը (զինապարտ քաղաքացիների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց համար), այլ պետության քաղաքացիություն ստանալու մասին հավաստագիրը, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը բավարարելու դեպքում Հայաստանում վարչությունը, իսկ օտարերկրյա պետությունում դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը անձի կողմից դիմումը տալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, հարցումներ է կատարում համապատասխան մարմիններ:

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:




Լրահոս