Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում. վաշինգտոնյան շփումները շարունակվելու են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը` կապված Րաֆֆի Հովհաննիսյանի` Ատլանտյան խորհրդում ունեցած ելույթի հետ:

Հաղորդագրության մեջ ասվում է. ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքում այսօր ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում:

Ատլանտյան խորհրդի հրավերով ԱՄՆ-ում գտնվող Ր. Հովհաննիսյանը ամերիկացի որոշում կայացնողներին և ռազմավարական վերլուծաբաններին ներկայացրել է Հայաստանի արդի քաղաքական լանդշաֆտը՝ իր ժողովրդավարական թերություններով ու արտաքին քաղաքական մարտահրավերներով:

Ր. Հովհաննիսյանը շարունակելու է վաշինգտոնյան շփումները՝ Պետդեպարտամենտում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումներով»:




Լրահոս