Beeline-ն աջակցում է կրթության ոլորտում «Կրթությունը XXI դարում» Еxpo 2016 միջազգային ցուցահանդեսին  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը, «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում են կրթական հաստատությունների և կրթական ոլորտի նվաճումների «Կրթությունը XXI դարում» Еxpo 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի անցկացման մասին:

Ցուցահանդեսն անցկացվում է մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ՀՀ Կառավարության նիստերի դահլիճի ընդունարանում, Մելիք-Ադամյան փող. 1 հասցեում: Միջոցառմանն աջակցում է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 60 կազմակերպություն, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության ավելի քան 10 բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատություն, տասնյակ համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ և մասնագիտական ուսումնարաններ:

Ցուցահանդեսի մասնակից կրթական հաստատությունների ներկայացուցիչները դիմորդներին և այցելուներին կպատմեն ընդունելության կարգի, կրթաթոշակների, հիմնական քննությունների հանձնման և ուսանողական կյանքի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կկազմակերպեն ընդունելության թեստեր և օլիմպիադաներ: Ցուցահանդեսի ընթացքում Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն առաջին անգամ կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերում անվճար կրթության ծրագիրը և  ավելի քան երկու հարյուր դիմորդների շրջանում կանցկացնի մրցութային ընդունելություն ` 2016-2017 թ.թ. ռուսական բուհերում սովորելու համար:

«Կրթությունն ավանդաբար կենտրոնական տեղ է զբաղեցնում Beeline-ի սոցիալական ծրագրերում: «Կրթությունը XXI դարում» ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է երիտասարդների համար ստանալու տեղեկատվություն հայկական և ռուսական բուհերի և կրթական հաստատությունների, վերջիններիս կրթական ծրագրերի մասին, գնահատելու իրենց հնարավորությունները և կայացնել կարևոր որոշում՝ ընտրելով համապատասխան բուհը: Որպես ծրագրի գլխավոր հովանավոր` մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս ցուցահանդեսը բազմաթիվ դիմորդների Հայաստանից կօգնի փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ցուցահանդեսի հյուրերը նաև հնարավորություն կունենան ծանոթանալու կրթական, գիտական և տեղեկատվական միջավայրի ձևավորման ազգային ու միջազգային փորձին և մոտեցումներին: Հիմնական մասնագիտությունից բացի դպրոցականները և ուսանողները կկարողանան նաև ընտրել լրացուցիչ կրթություն. լեզուների դասընթացներ, Միասնական պետական քննությունների պատրաստմանն ուղղված դասեր ու կրթական ծրագրեր արտասահմանում: Ցուցահանդեսի շրջանակում ժամանակակից կրթության բոլոր ակտուալ հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն սեմինարներ և կլոր սեղաններ, ինչպես նաև կրթական հաստատությունների մասին ներկայացումներ։




Լրահոս