«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, ցմահ ազատազրկման դատապարտված Հենրիկ Հովնիկյանն այսօր՝ ժամը 00. 05-ի սահմաններում, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է:
Այս մասին տեղեկացրել է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, որտեղից նաեւ հայտնել են, որ դատապարտյալն առողջական խնդիրներ է ունեցել, տեղափոխվել է ԲԿ, սակայն հրաժարվել է ցուցաբերվող բուժօգնությունից:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննություն է կատարվում՝ պարզելու դատապարտյալի մահվան պատճառը:
Հենրիկ Հովնիկյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել է 2009 թվականին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3, 7, 8 և 11-րդ կետերով եւ 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: