Այսօր հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Եղվարդի խճուղում թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Ալբերտ Համբարումյանի վարած Opel մակնիշի 31 UD 169 համարանիշի և 56-ամյա Մերուժան Միքայելյանի վարած Porsche Cayenne մակնիշի 999 ՏՏ 91 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Porsche Cayenne-ի ուղևոր 29-ամյա Տաթևիկ Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, Porsche Cayenne վարորդ Մ. Միքայելյանն աշխատում է “ԱրմենՏել” ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն:
Մանրամասները՝ http://shamshyan.com/arm/2013-07-29-porsce.html